Հռոմի պապ Ֆրանցիկոսը մայիսի 16-ին՝ Իտալիայի գավաթի եզրափակչից առաջ Վատիկանում ընդունել է «Յուվենթուս»-ի և «Լացիո»-ի պատվիրակություններին: Ինչպես հաղորդում են երկու ակումբների թվիթերյան միկրոբլոգերը, բացի խաղացողներից և մարզիչներից հանդիպմանը ներկա են գտնվել երկու ակումբների ղեկավարները, ինչպես նաև Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կառլո Տավեկիոն:
Իտալիայի գավաթի եզրափակչի խաղը տեղի կունենա այսօր՝ մայիսի 17-ին՝ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Այն կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: