Խաղաղ օվկիանոսի Հենդերսոն ոչ մեծ անմարդաբնակ կղզին դարձել է մոլորակի ամենակեղտոտ վայրը: Դա հետևում է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի հրապարակած զեկույցից:
Փաստաթղթի համաձայն, որը համատեղ պատրաստվել է Թասմանիայի համալսարանի և Մեծ Բրիտանիայի թռչունների պաշտպանության թագավորական ընկերության մասնագետների կողմից, Հենդերսոն անմարդաբնակ կղզում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի և Լատինական Ամերիկայի ափերի միջև, գրանցվել է մեկ քառակուսի մետրի վրա աղբի ամենամեծ կուտակումը: Մասնագետների հաշվարկների համաձայն, աղտոտման խտությունը մեկ քառակուսի մետրի վրա կազմում է 671 օբյեկտ: Կղզու տարածքը կազմում է 4,3 հեկտար:
Ուսումնասիրողները պարզել են, որ օբյեկտների ընդհանուր թիվը, որոնք հայտնվել են կղզու վրա, հասնում է մոտավորապես 37,7 միլիոնի: Աղբի ընդհանուր զանգվածը, մասնագետների գնահատումներով, կազմում է 17,6 տոննա: Դրա հետ մեկտեղ 10 մետր լայնությամբ լողափին հայտնվում է օրական միջին հաշվով 27 նոր օբյեկտ:
Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ այս իրադրության պատճառը դարձել է պլաստիկի արտադրության կտրուկ աճը անցյալ դարի երկրորդ կեսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: