Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Քուվեյթ ժամանելու հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, այցելել է տեղի նորակառույց Սուրբ Վարդանանց եկեղեցի և Ազգային Առաջնորդարան:
Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Հայր Սուրբին, ազգային իշխանություններին և բարերարներին` իրենց ղեկավարությամբ կատարած աշխատանքների համար։
Վեհափառ Հայրապետը մայիսի 19-ի առավոտյան պետք է իրականացնի Ազգային Առաջնորդարանի բացումը, իսկ երեկոյան Նորին Սրբության ձեռքով պետք է օծի նորակառույց Սուրբ Վարդանանց եկեղեցին։