Fox News-ի հաղորդավարուհի Գիլֆոյլը հայտարարել է, թե իրեն կարող են նշանակել Թրամփի մամուլի քարտուղար
Advertisement 1000 x 90

Fox News-ի հաղորդավարուհի Գիլֆոյլը հայտարարել է, թե իրեն կարող են նշանակել Թրամփի մամուլի քարտուղար

Fox News ալիքի հաղորդավարուհի և նախկին դատախազ Քիմբեռլի Գիլֆոյլը Mercury News թերթին հայտարարել է, որ իր թեկնածությունը քննարկում են ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնի համար՝ Շոն Սփայսերի փոխարեն:

«Ես հայրենասեր եմ, ինձ համար պատիվ կլինի ծառայել երկրին: Կարծում եմ՝ դա ցնցող աշխատանք կլինի»,- ասել է Գիլֆոյլը:

Գիլֆոյլը, որը 48 տարեկան է, աշխատել է դատախազ, իսկ այժմ Fox News հեռուստաալիքում հանդես է գալիս որպես The Five հաղորդման հինգ վարողներից մեկը:

Սփայսերի պաշտոնակության մասին լուրերը շրջում են անցյալ շաբաթվանից. ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աղբյուրները պնդում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է իր մամուլի քարտուղարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր