
Թենիսիստուհի Մարիա Շարապովան չի կարողացել ավարտին հասցնել մրցախաղը Հռոմի մրցաշարի երկրորդ շրջանում:
Հռոմի միջազգային մրցաշարային երկրորդ տուրում Շարապովայի մրցակիցը խորվաթ Միրիանա Լյուչիչն էր: Երկու սեթից հետո 4:6, 6:3, 2:1 հաշվի ժամանակ Շարապովան հրաժարվել է հետագա պայքարից` վնասվածքի պատճառով:
Նշանավոր թենիսիստուհին նոր է կորտ վերադարձել 15-ամսյա որակազրկումից հետո: