Շվեյցարիայում կայացած Sotheby՚s-ի աճուրդում 57,4 միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառվել են ադամանդե ականջօղեր՝ յուրաքանչյուրը գրեթե 16 կարատ քաշով: Միևնույն ժամանակ վճարված գումարն էապես ցածր է եղել սկզբնական գնահատումներից. լոտի դիմաց ակնկալվում էր ստանալ 70 միլիոն դոլար, տեղեկացնում է BBC-ին:
Երկու քարերն էլ ոչ մի թերություն չունեն և արդյունահանվել են Հարավաֆրիկյան Հանրապետության հանքահորերում: Ականջօղերի գնորդը գերադասել է մնալ անհայտ:
Ականջօղերն ստացել են «Ապոլոն և Արտեմիս» անվանումները: Դրանք լիովին նույնական են բացառությամբ գույնի՝ «Արտեմիս» ադամանդը վարդագույն է, իսկ «Ապոլոնը՝ երկնագույն:
Այս առնչությամբ ադամանդների արժեքը նույնպես տարբեր է: «Արտեմիս» քարը վաճառվել է 15,5 միլիոն դոլարով, իսկ «Ապոլոնը»՝ 42,5 միլիոն դոլարով:
Գնի այս տարբերությունը բացատրվում է նրանով, որ երկնագույն ադամանդները հանդիպում են ավելի հազվադեպ, քան վարդագույնները: