
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան տարվա լավագույն ֆուտբոլիստի պարգևատրության արարողությունը կկատարի տարվա վերջին:
Այս մասին գրում է Marca-ն: ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը պետք է կայանա հոկտեմբերի 23-ին Լոնդոնում:
2016 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց Պորտուգալիայի ազգային թիմի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: