
Հայ լուսանկարչի կիսանդրին Օտտավայում տեղադրելու առթիվ դեսպան Արմեն Եգանյանն ասել էր. «Սա երախտապարտ հայ ժողովրդի նվերն է կանադացի ժողովրդին՝ Կանադայի 150-ամյակի եւ հայ-կանադական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ»:
Կանադական մամուլը գրում է, որ հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մեծ ճանաչում ունի Օտտավայում, նշելով, որ Կանադայի խորհրդարանի խոսնակի գրասենյակում կախված է Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որ լուսանկարել է Քարշը, եւ որ այդ ստեղծագործությունն աշխարհով մեկ ճանաչված է որպես եզակի ստեղծագործություն:
«Արևելք»