«Ես մանկաբույժ եմ և գիտեմ ինչպես վարվել չարաճճիների հետ». ԱԺ նախագահ
Advertisement 1000 x 90

«Ես մանկաբույժ եմ և գիտեմ ինչպես վարվել չարաճճիների հետ». ԱԺ նախագահ

6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից թեկնածու առաջադրված Արա Բաբլոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս պաշտոնի ստանձնումը մեծացնում է պատախանատվությունը:

Ըստ նրա` հեշտ չի լինելու փոխարինել Գալուստ Սահակյանին. «Ամեն մարդ իր փորձառությունն ունի, Գալուստ Սահակյանը մեծ փորձառություն ունի թե՛ քաղաքական, թե՛ պառլամենտական ասպարեզում: Ամեն մեկս մեր դասերը պետք է քաղենք և մեզ ժամանակ է հարկավոր, որ կարողնանաք դրսևորել մեր կարողությունները»:

Հարցին՝ ի՞նչ կանի, եթե պատգամավորները չարաճճի պահեն իրենց, արդյոք կբժշկի, Ա. Բաբլոյանը կատակեց. «Ես մանկաբույժ եմ և գիտեմ ինչպես վարվել չարաճճիների հետ»:



Նման նյութեր