Աշոտ Ղազարյան. «Փոքրիկ Աշոտի ծնվելուց հետո իմ տարեդարձը երկրորդ պլանում է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշոտ Ղազարյան. «Փոքրիկ Աշոտի ծնվելուց հետո իմ տարեդարձը երկրորդ պլանում է»

Աշոտ Ղազարյանի համար իր տարեդարձը կրկնակի տոնական է, քանի որ երկու տարի առաջ հենց այդ օրը լույս աշխարհ եկավ իր անունը կրող թոռնիկը՝ կրտսեր Աշոտ Ղազարյանը։ BRAVO.am-ի հետ զրույցում հումորիստ-դերասանը պատմել է հոբելյանի, թոռնիկների և սաների մասին։

Նա տարեդարձը սկսել է նշել կեսգիշերվանից, թեև չի պլանավորել մեծ խնջույք անել, օրը հագեցած է անցել.«Ժամը 00:00-ին մեր տուն եկան տղաս ու հարսս՝ տորթի մոմերը վառած, իսկ Սոչիում ապրող աղջիկս ու թոռներս զանգեցին: Առավոտյան էլ իմ հիմադրած ծիծաղի, հումորի և խոսքի դպրոց-ստուդիայի անձնակազմի ու աշակերտների հետ նշեցի։ Թոռնիկիս տանն ուրախացնելու էին եկել մուլտհերոսներ Մաշան ու արջը, իսկ երեկոյան ռեստորանում հավաքվեցինք շատ նեղ կազմով՝ մեր ընտանիքն ու խնամիներս։ Հիմա առաջնային փոքրիկ Աշոտի ծնունդն է, իմը երկրորդ պլանում է. նշում եմ միայն կլոր ամյակների դեպքում»։

Աշոտ Ղազարյանը դուստրը` երեխաների հետ:

Աշոտ Ղազարյանն այժմ 4 թոռ ունի, ավագ թոռնուհին «Մանկական Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Ադամյանն է, ինչպես տեղեկացրեց պապիկը, Անահիտն այս տարի կմասնակցի «Մանկական Նոր ալիք» մրցույթին. «Նրան նախորդ անգամ ասել էի, որ ինչ էլ լինի, պատվով ներկայացնի Հայաստանը, այս անգամ էլ հույս ունենք, որ լավ ելույթ կունենա։ Մրցույթը կկայանա մայիսի 31-ին և հունիսի 1-ին Ղրիմում՝ Յալտայում։ Մյուս թոռնիկս՝ Ինեսան, լավ նկարում է, փոքր եղբայրն էլ երգում է, իսկ փոքրիկ Աշոտն արդեն սկսել է խոսել, նկատվում է, որ արվեստից հեռու չէ»։

Նա տարեդարձը երբեմն Հայաստանից դուրս է նշում, երբ հյուրախաղերը համընկնում են ծննդյան օրվա հետ։ Հիշում է, որ 65-ամյակին ելույթ էր ունենում Երևանում.«Կյանքում առաջին անգամ այդ օրը բեմում ինձ վատ էի զգում, որովհետև ճնշումս բարձր էր։ Բոլորի մոտ էլ պատահում են առողջական խնդիրներ, դահլիճում երևի գլխի չընկան, բայց ես իրոք շատ վատ էի զգում»։

Աշոտ Ղազարյանի որդու ընտանիքը:

68-ամյա արտիստը տարատեսակ նվերներ է ստանում, սիրում է, երբ թզբեխների իր հավաքածուն համալրվում է նոր նմուշներով. «Հետաքրքիր նյութերից  պատրաստված արդեն 60 հատ թզբեխ ունեմ, բայց չեմ օգտագործում. պահարանում դրված են։ Մի քանիսը նվեր եմ ստացել, բայց հիմնականում ես եմ ձեռք բերում։ Շատ հաճելի է աշխարհի տարբեր ծայրերից շնորհավորանքներ ստանալ. ուրախանում եմ ցանկացած զանգից»։

Ստուդիայում նա սաներին դասավանդում է, նաև բեմադրություններ պատրաստում. «Ուսուցիչների հետ քննարկում եմ բոլոր առարկաները, ամեն դասին ներս եմ մտնում ու ստուգում ընթացքը։ Հունիսի 19-ին Երևանի Տիկնիկային թատրոնում սաներիս հաշվետու ելույթն է, թեմատիկ սքետչեր կլինեն։ Բեմադրել եմ բանակի ու զինվորների մասին հումորային պատմություն, որի ավարտը հուզիչ է»։

Ամբողջությամբ՝ BRAVO.am



Նման նյութեր