Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել են հայր և որդի Բաբայանները (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել են հայր և որդի Բաբայանները

Երեքշաբթի օրը ՌԴ Վոլգոգրադ քաղաքի Университетная փողոցի 60 շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մարդիկ են տուժել: ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել են երեք կասկածյալներ՝ ձեռնարկատեր Յուրասլավ Բաբայանը, նրա հայրը՝ Յուրի Բաբայանը և Վլադիմիր Լեկսունկինը

Վերջիններիս բնակավայրերում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են փաստաթղթեր, նոթբուք, սևագրեր, որոնցում տեղեկատվություն կա նախկինում արված աշխատանքների վերաբերյալ: Նշվում է, որ աշխատանքներն իրականցրած Վլադիմիրն վարձել է Յուրի Բաբայանը անվճար հայտարարությունների կայքի միջոցով:

Պարզվել է, որ հայազգի գործարարի խանութը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացնելու աշխատանքներ է իրականացնելիս եղել, ինչի հետևանքով էլ գազի պայթյուն է տեղի ունեցել, չարտոնված են եղել, քանի որ համաձայնեցված չի եղել քաղաքային իշխանությունների հետ:



Նման նյութեր