Արտաքինիս հետ կապված փոփոխություներն արել եմ բացառապես իմ ցանկություններից ելնելով. Սոնե Սիլվեր. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Արտաքինիս հետ կապված փոփոխություներն արել եմ բացառապես իմ ցանկություններից ելնելով. Սոնե Սիլվեր. life.panorama.am

Գաբի Գալոյան, Սոնե Սիլվեր և Սյուզան Սեդրակյան. այս անգամ քննադատների թիրախում նշված երեք հայտնի հայուհիներն են: Համացանցում հայտնված հրապարակման համաձայն՝ նրանք չափից ավելի են միմյանց նման, ինչի պատճառը կարող է լինել կամ նույն դիմահարդարի, կամ միևնույն պլաստիկ վիրաբույժի մոտ այցելելը: Ո՞վ է մյուսին նմանակում, կամ նմանակո՞ւմ են արդյոք՝ վիրտուալ տիրույթում այս հարցերը վերջին օրերն հաճախ կարելի է լսել:

Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսել է երգչուհի Սոնե Սիլվերի հետ, ով նախ շեշտեց.

«Ինքս ինձ չեմ նմանեցնում ոչ Գաբիին, ոչ էլ Սյուզանին: Եվ առհասարակ, ես ինչ-որ մեկին նմանվելու խնդիր չունեմ: Ես երբեք չեմ փորձել որևէ մեկին կրկնօրինակել, ես սիրում լինել օրիգինալ ու չկրկնվող: Երբ արտաքինիս հետ կապված փոփոխություներ եմ արել, ապա դա արել եմ բացառապես իմ ցանկություններից ելնելով, այլ ոչ թե մեկին նմանվելու նպատակով: Մեկը մյուսին նմանակելը բնորոշ է այն աղջիկներին, ովքեր ինքնահաստատված չեն: Պետք չէ քննադատել գեղեցիկը, պետք է պարզապես հիանալ»:

«Հարկավոր է ընդունել, որ դիմահարդարումը ևս ենթարկվում է նորաձևությանը, որոնց հետևում են թե Make up արտիստները, թե նորաձևությունը գնահատող աղջիկները: Այսինքն՝ հետևելով Make up-ի տենդենցներին, ոչ թե դիմագծերի, այլ դիմահարդարման առումով որոշակի նմանությունների կարող է բերել: Տվյալ լուսանկարում մենք երեքս էլ նմանատիպ Make up-ով ենք, բայց ոչ միևնույն ոճով: Աշխարհահռչակ աստղերը ևս հետևում են դիմահարդարման տենդեցներին և կարող ենք նրանց ևս նմանեցնել իրար, բայց չէ որ դա կապ չունի արտաքին նմանության հետ»,- նշեց նա:

Երգչուհին նկատեց նաև, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրահատության. «Հրապարակավ ասեմ, որ երբեք պլաստիկ վիրահատության չեմ դիմել: Միևնույն ժամանակ, դեմ չեմ, երբ աղջիկներն, ինչ-ինչ բարդույթներից ելնելով, դիմում են պլաստիկ վիրահատության, միայն թե դա պետք է արվի չափի մեջ՝ բացառապես գեղեցկանալու համար: Ինքս ուրախանում եմ, որ հայ աղջիկները գնալով ավելի են գեղեցկանում, բայց մի բան հաստատ պետք է ընդունել. Կինը գեղեցիկ է այն ժամանակ, երբ իր հոգին է գեղեցիկ: Մարդու ներաշխարհը անմիջապես արտահայտվում է արտաքինի վրա: Եթե ներսումդ վատ մտքեր, չարություն  ու բացասական լիցքեր կան, բնականաբար, դա ակընհայտորեն երևում է դեմքին: Այդ ժամանակ առաջանում են կնճիռներ, չար հայացք, կիտած հոնքեր և այլն: Գաղտնիք չեմ բացահայտի, որ կան շատ աղջիկներ, ովքեր, օրինակ, կատարյալ դիմագծեր չունեն, բայց նրանք շատ գրավիչ են, և կան շատ աղջիկներ, ովքեր առաջին իսկ հայացքից անթերի են, բայց միևնույն է, ներքին մի բան կա, որը վանում է: Այսինքն՝ ամեն բան որոշվում է մարդու ներսից»,- ավարտեց երգչուհին:



Նման նյութեր