Արփինե Հովհաննիսյանը՝ իր թեկնածությանը դեմ քվեարկողներին
Advertisement 1000 x 90

Արփինե Հովհաննիսյանը՝ իր թեկնածությանը դեմ քվեարկողներին

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեցին ԱԺ նախագահի 3 տեղակալների ընտրությունները: ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:
Էդուարդ Շարմազանովին կողմ է քվեարկել 100 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 13, 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ քվեարկողների թիվն ավելի մեծ էր. կողմ՝ 73, դեմ՝ 22, 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Միքայել Մելքումյանի oգտին քվեարկել է 65, դեմ՝ 29 պատգամավոր, 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Իր ելույթում Արփինե Հովհաննիսյանը անդրադարձավ իրեն կողմ և դեմ քվեարկողներին: «Շնորհակալությում են հայտում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին և անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»,-ասաց Հովհաննիսյանը:



Նման նյութեր