Փորձաքննությունը պարզել է Քրիս Քորնելի մահվան պատճառը
Advertisement 1000 x 90

Փորձաքննությունը պարզել է Քրիս Քորնելի մահվան պատճառը

Միչիգանի դատաբժշկական փորձագիտական գրասենյակը եզրակացություն է հայտնել, որ ամերիկացի երաժիշտ, Soundgarden խմբի վոկալիստ և կիթառահար Քրիս Քորնելը ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Այս մասին հաղորդել է CNN-ը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ երգչի մահվան պատճառն ինքնասպանությունն է, նշվում է նաև, որ դիահերձման ամբողջական եզրակացությունը դեռևս պատրաստ չէ: