Օդրի Հեպբերնի վերջին խոսքերը…
Advertisement 1000 x 90

Օդրի Հեպբերնի վերջին խոսքերը…

«Այս կյանքում ես երջանիկ մարդ եմ եղել: Հավանաբար դա էր պատճառը, որ Սթիվեն Սփիլբերգը «Հանդիպում» ֆիլմում ինձ առաջարկեց խաղալ հրեշտակի դերը, որի անունը Օդրի Հեպբերն էր: …Խաղալ սեփական անունով հրեշտակի… հավանաբար, դա ոչ մեկին դեռ չի հաջողվել: Ինձ մոտ ստացվեց:

Շատ եմ ուզում հավատալ, որ իմ խաղացած երկրային վերջին դերը, չի ընդհատվի հաջորդ կյանքում: Երբ մարդիկ մահանում են, հո չե՞ն կորչում: Բա, որ իսկապես ծնվի հրեշտակ, Օդրի Հեպբերն անունով…

Երազների գիրկն ընկա…

Շուտով Սուրբ Ծնունդ է, վերջինը իմ երկրային կյանքում: Մտերիմները և բարեկամները, բոլորը՝ խոստացել են գալ և իմ տանը դիմավորել Սուրբ Ծնունդը: Ես նվերներ եմ պատրաստել, շնորհավորանքի խոսքեր… Սա կլինի իմ կյանքի ամենաերջանիկ Սուրբ Ծնունդը:

Ես երջանիկ եմ, չնայած գիտեմ, որ շուտով կհեռանամ, միևնույն է՝ երջանիկ եմ, միայն այն բանի համար, որ եղել եմ այս աշխարհում…

Չեմ ուզում գրավոր հրաժեշտ տալ, ես դա կանեմ առերես: Բայց ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում հետ ինչ-որ բան չստացվեց կյանքում՝ լինի աշխատանք, ընկերություն… Եթե որևէ մեկին նեղացրել եմ, հուսախաբ արել, ապա անկախ իմ կամքից է ստացվել: Ես երբեք ոչ մեկին չեմ ուզել նեղացնել կամ դատապարտել: Ես ծնվել և ապրել եմ միայն մի ցանկությամբ՝ սեր նվիրելու ցանկությամբ: Ցավոք, դա ինձ մոտ ոչ միշտ էր լավ ստացվում»:

funnymom.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը