Լոնդոնի ոստիկանությունը սպառնում է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից: Այդ մասին ասված է իրավապահների հայտարարության մեջ:
«Վեստմինստերյան մագիստրատական դատարանը Ջուլիան Ասանժի կալանագիր է տվել այն բանից հետո, երբ նա 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր է կատարել այդ կալանագրին վերաբերող պարտավորությունները, եթե ֆիգուրանտը հեռանա դեսպանատնից»,- ասված է հայտարարության մեջ:
Մայիսի 19-ին հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը կարճել է Ասանժի գործով հետաքննությունը, որին կասկածում էին 2010 թվականին Շվեդիայում բռնաբարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: