Իսպանիայի առաջնության վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Լա Ռոսալեդա» ստադիոնում հյուրընկալվեց «Մալագային»:
Խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի գլխավորած թիմի հաղթանակով` 2:0: Գոլով աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման: Այս հաղթանակի շնորհիվ «արքայական ակումբը» 33-րդ անգամ հռչակվեց Իսպանիայի չեմպիոն:
Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.
«Մալագա». Կամենի, Տորես, Ռիկա, Վիլյանուևա, Էրնանդես, Կամաչո, Ռեսիո, Ֆորնալս, Ռոդրիգես, Կեկո, Սանդրո
«Ռեալ». Նավաս, Դանիլո, Մարսելո, Վարան, Ռամոս, Կասեմիրո, Իսկո, Կրոս, Մոդրիչ, Բենզեմա, Ռոնալդու
«Մալագա»-«Ռեալ»` 0:2
Գոլերը` Ռոնալդու (2), Բենզեմա (55)
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Էյբարին» և բավարարվեց երկրորդ տեղով:
Խաղի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Տակասի Ինուին: Երկրորդ խաղակեսի միջնամասում անդրադարձից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դավիդ Խունկան: Հանդիպման 69-րդ րոպեին մրցավարը կասկածելի 11 մետրանոց նշանակեց, որից էլ վրիպեց Լիոնել Մեսսին: Րոպեներ անց հաշիվը հավասարեցրեց Լուիս Սուարեսը: «Բարսելոնայի» երրորդ գոլը խփվեց 75-րդ րոպեին` Լիոնել Մեսսիի կողմից: Վերջին րոպեներին արգենտինացին ևս մեկ գոլի հեղինակ դարձավ` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:
Մրցող թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալբա, Մարլոն, Ումտիտի, Ռոբերտո, Բուսկետս, Ռակիտիչ, Ինիեստա, Սուարես, Մեսսի, Նեյմար
«Էյբար». Յոել, Խունկա, Արբիլյա, Լեժյոն, Կապա, Էսկալանտե, Պենյա, Գարսիա, Ինուի, Գարսիա, Էնրիչ
«Բարսելոնա»-«Էյբար»` 4:2
Գոլերը` Հունկա (63, ինքնագոլ), Սուարես (73), Մեսսի (75, 11 մետրանոց, 89) – Ինուի (7, 61)
armsport.am