
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին Ֆրանսիայի բաց առաջնության ընթացքում կմարզի Անդրե Աղասին:
Այս մասին հայտարարել է Ջոկովիչը:
«Անդրեի նկատմամբ ես մեծ հարգանք եմ տածում: Նա կարող է մեծ ազդեցություն թողնել ինձ վրա: Տեսնենք թե ինչ կլինի, նա չի մնա ինձ հետ ամբողջ մրցաշրջանում»,- ասել սերբ թենիսիստը:
Անդրե Աղասին մեծ թենիսից հեռացավ 2006 թվականին` 36 տարեկանում: