Մայիսի 22-ին, 25-26-ին հիմնականում հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին, 23-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում`
Մայիսի 22-ին, 25-26-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 23-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: