Դեպի Սոչի, ներքին զբոսաշրջության զարգացման պետական ծրագրի շրջանակներում, շուտով բյուջետային միլիարդներ կհոսեն: Սակայն այսօր Սոչիում զբոսաշրջային ամենախոշոր օբյեկտները պատկանում են օրենքով գողերին։ Եվ համապատասխանաբար, հանրային գումարների մեծ մասը կգնան քրեական աշխարհին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործ աշխարհի օրենքներով օրենքով գողերին արգելվում է բիզնեսով զբաղվել, նրանք դա անում են իրենց վերահսկողության տակ գտնվող գործարարների միջոցով։ Այս մասին գրում է Primecrime.ru-ն:
Այս բիզնես մոդելին տիպիկ է Սոչիի հայտնի գործարարներ Անզոր և Լիանա Սիրցովների օրինակը, որոնց կարողությունը ձևավորվել է օրենքով գողեր Զաքարիա Կալաշովի՝ Շաքրո Մոլոդոյի և 2013-ին սպանված Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի հովանավորությամբ։ Հանցագործ աշխարհում վրացական ծագմամբ հայտնի հեղինակություն էր նաև 2002 թվականին քրեական «ռազբորկաների» արդյունքում կորած Անզորի ու Լիանայի հայրը՝ Վիկտոր Սիրցովը։
Ամուր իշխանություն Սոչիում
Անզոր Սիրցովը շարունակեց ամրապնդել հոր ստեղծած էթնիկ հանցավոր խմբավորումը։ Խմբի անդամները աշխատում են կամ Սիրցովին պատկանող անվտանգության մասնավոր կամ նրանց կողմից վերահսկվող ընկերություններում: Մեղուների փեթակի սկզբունքով կառուցված հանցագործների սինդիկատն ամեն օր զբաղված է իրենց բիզնեսների ընդլայնմամբ և եկամուտների ավելացմամբ:
Սիրցովները հենց իրենք են ընդլայնում և ամրապնդում իրենց հանցավոր իշխանությունը Սոչիում: Դրա համար նրանք արդեն գնել են տեղական պաշտոնյաներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին, և այսօր չեն էլ թաքցնում, որ իրենք ի վիճակի են ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն կանգնել իրենց ճանապարհին:
Իրենց նպատակին հասնելու համար Սիրցովները պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի: Օրինակ, Սոչիի Կուրուրտնի պողոտայում գտնվող Անզոր Սիրցովին պատկանող «Բոդի-Բոդի» ստրիպտիզ ակումբում, որպես էրոտիկ շոուի հավելում, այցելուներին առաջարկվում է օգտվել նաև էլիտար մարմնավաճառների ծառայությունից։
Հաստատության մշտական այցելուների թվում հիմնականում Սոչիի քաղաքային վարչակազմի և ոստիկանության այն նույն բարձրաստիճան պաշտոնյաներն են՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ և այլն, որոնց «գնել» են Սիրցովները: Եվ պատահական չէ, որ նրանք երկար ժամանակ չէին կարողանում հավատալ, որ Անզորը կարող էր իրենց գաղտնի նկարահանել: Արդյունքում, կոմպրոմատները թույլ տվեց Սիրցովներին չինովնիկներից և իրավապահներից ստանալ այն, ինչ առաջ չէին կարողանում ստանալ նույնիսկ փողով։
«Բոդի-Բոդի» ակումբը
Հատկանշական է, որ Սիրցովների այս հանցավոր գործունեությանն աջակցում են հենց իրավապահ մարմինների վերին օղակների կոռումպացված պաշտոնյաները: Օրինակ, ներքին գործերի մարմիններում կլանի աջակիցը Սոչիի ՆԳ վարչության հատուկ տեխնիկական միջոցառումների բյուրոյի ղեկավար Դմիտրի Լյուլյուկովն է, ով լուծել է «Բոդի-Բոդի» սթրիփթիզ ակումբը գաղտնի տեսագրության սարքավորումներով համալրելու հարցը: Երբ այս պատմությունն արդեն հանրության սեփականությունն էր, Լյուլյուկովը գերադասեց միառժամանակ հեռանալ գործերից՝ սովորելու ընդունվելով ՆԳՆ ակադեմիայում։ Վտանգը մարելու դեպքում, քրեական հովանավորները խոստանում են աջակցել Լյուլյուկովին նշանակվելու ավելի կարևոր պաշտոնում: Եվ սրանք դատարկ խոսքեր չեն:
Ամեն տեսակ հարցերի լուծումները
ՆԳՆ տարածաշրջանային կենտրոնական վարչության ղեկավարությունում, դատախազությունում, ՌԴ Քննչական կոմիտեի վարչության և դատական համակարգում կոռուպցիոն կապերի շնորհիվ, Սիրցովն այսօր այդ ոլորտում գործնականում ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր։ Այդ թվում և կադրային։ Պատահական չէ, որ նյունիսկ Շաքրո Մոլոդոյը երկրի հարավում ուժայինների հետ ծագած ցանկացած խնդիր լուծում էր Սիրցովների միջոցով։ Իրենց քրեական բոսի խնդիրները Սիրցովներն ու Թաթուլյանն ակտիվորեն փորձում են լուծել Մոսկվայում իրենց ունեցած կապերի շնորհիվ՝ օգտագործելով տարբեր սխեմաներ Շաքրոյին ազատ արձակելու համար, թեկուզ՝ գրավի դիմաց:
Հանցագործ աշխարհում իր հեղինակությամբ չզիջելով եղբորը, Լիանա Սիրցովան նույնպես հայտնի է Սոչիում ոչ միայն որպես տեղական բարձրաշխարհիկ «էգ առյուծ», այլև իրավապահ մարմիններում և դատական համակարգում որպես ցանկացած խնդրի «հարց լուծող»: Իր քրեական վարվելաձևին բնորոշ Լեդի Բոսս մականունը ստացած Լիանա Սիրցովան ամուսնացած է եղեղ 2010 թ. սպանված Սոչիի հեղինակություն, Կարաս անունով Էդվարդ Կագոսյանի հետ: Կագոսյանը վերահսկում էր գողերին պատկանող Սոչիի բոլորը ռեստորանները։ Հայտնի է, որ Էդվարդ Կագոսյանը Դեդ Հասանի որոշումով երկար ժամանակ եղել է Սոչիում գողերին «նայող» տեղացի օրենքով գող Ալիկ Սոչինսկու մտերիմ ընկերը։
Ըստ Սոչիի նախկին դատավոր Դմիտրի Նովիկովի, նախկինում Սոչիում դատավոր աշխատած մոսկովյան տարածաշրջանային դատարանի ներկայացուցիչ Վասիլի Վոլոշինի հետ բարեկամության շնորհիվ, Կագոսյանը հանդիսանում էր ոչ միայն քրեական հեղինակություն, այլև Կրասնոդարի շրջանային դատավորներից մեկի օգնականը: Պատահական չէ, որ դատարաններում առավել բարդ խնդիրները Լիանա Սիրցովան այսօր էլ լուծում է Վոլոշինի միջոցով, ով Ռուսաստանի Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևի մտերիմ ընկերն է: Սևծովյան շքեղ հանգստի նկատմամբ Լեբեդևի սերն ու «գողական աշխարհի» տեղական ներկայացուցիչների հետ սերտ կապերը լայնորեն հայտնի է:
Ամեն ինչ հսկողության տակ է
2010 թվականին, Կագոսյանի սպանությունից մեկ ամիս անց, Լիանա Սիրցովային նկատել են Սոչիի մեկ այլ քրեական հեղինակության՝ Ռուբեն Թաթուլյանի (մականունը՝ Ռոբսոն) ընկերակցությամբ մոսկովյան հյուրանոցներից մեկում մի շքեղ համար մտնելիս։ Պատահական չէր, որ շուտով Թաթուլյանի վերահսկողության տակ անցան ոչ միայն տեղի օրենքով գողերին պատկանող հյուրանոցները, այլևս նրանց այն ռեստորանները, որոնք նախկինում վերահսկում էր Կագոսյանը։
Ինչպես Սիրցովներն էին գործում հաջողակ գործարարների անվամբ, Թաթուլյանը հետևողականորեն իր շուրջն ստեղծում է բարերարի ու արվեստների հովանավորի իմիջ, որը թույլ է տալիս նրան իրենց խնդիրները լուծել հայտնի ռուս քաղաքական գործիչների միջոցով: Որպես օրինակ՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինը:
Դրա շնորհիվ զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար հիացական արձագանքներ էին հրապարակվում այն հրաշալի պայմանների մասին, որոնք Թաթուլյանն ստեղծել էր ռուս օլիմպիական մարզիկների համար՝ նրա վերահսկողության տակ գտնվող Ադլերի «Վեսնա» հյուրանոցում: Ճիշտ է, ոչ մի տեղ չէր նշում այն փաստը, որ այդ պանսիոնատում մարզիկների նախապատրաստման միջոցների զգալի մասը, որ հատկացվել էր բյուջեից, հոսում էին օրենքով գողերի գրպանները, որոնց էլ իրականում պատկանում է պանսիոնատը:
Դաշնային բյուջեի միջոցների հաշվին օրենքով գողերի հարստանալը, ընդհանուր առմամբ, Սոչիում դրված է լայն մասշտաբների վրա: Տեսանելիորեն դա նկատվեց օլիմպիական օբյեկտների կառուցման ընթացքում, որոնց շինարարությանը Դեդ Հասանի ղեկավարության ներքո մասնակցում էին և Ռուբեն Թաթուլյանը, և Անզոր Սիրցովը և նրա կլանի այլ քրեական հեղինակություններ։
Օլիմպիական կառույցներում քրեականների ձեռքն անցած ֆանտաստիկ քանակի գումարները հանգեցրին այն բանին, որ 2013 թ. Դեդ Հասանը սպանվեց։ Սակայն նրա քրեական կայսրություն շարունակեց ակտիվորեն աշխատել Ռուսաստանի արդեն նոր քրեական արքայի ղեկավարության ներքո, որին 2014 թվականին օրենքով գողերը ընտրեցին Զաքարիա Քալաշովին՝ Շաքրո Մոլոդոյին: Շաքրոյի վերահսկողության տակ կրկին հայտնվեցին Սոչիի այն հեղինակությունները, որոնք Շաքրոյի իսպանական բանտում ազատազրկումը կրելու ընթացքում ստիպված էին աշխատել Դեդ Հասանի հովանու ներքո։
Գողական հետաքրքրություններ
Հայտնի է, որ օրենքով գողերի Սոչիի բիզներներում, որոնք վերահսկում են Անզոր և Լիանա Սիրցովները, Շաքրո Մոլոդոյի շահերը ներկայացնում է ազդեցիկ օրենքով գող Կոնստանտին Մանուկյանը, ով հայտնի է դարձել «գողերի» փողերով «Գոլդեն Փելես» մոսկովյան կազինոն ստեղծելով:
Անզոր և Լիանա Սիրցովների հետ Մանուկյանն այսօր հավասար իրավունքներով համարվում է, առաջին հայացքից համեստ, Սոչիի կահույքի գործարանի համասեփականատեր, որը, թեև չի հիշատակվում քրեական քրոնիկոնում, սակայն բերում է կայուն և բավականին մեծ եկամուտ: Հայտնի է, որ Սիրցովների կողմից վերահսկվող բացարձակապես բոլոր ընկերությունների եկամուտների առնվազն մեկ երրորդը գնում է օրենքով գողերին: Օրինակ, ձևականորեն Սիրցովներին պատկանող Սոչի խոշորագույն «Մելոդիա» սուպերմարկետի եկամուտի մեկ-երրորդն ստանում է հենց Շաքրո Մոլոդոյը և նրա վաղեմի ընկեր Ռուսթավսկի մականունով Լաշա Շուշանաշվիլին, ով այսօր գտնվում է Հունաստանում:
Քրեական աշխարհում իրենց դիրքերը պահպանելու համար Անզոր ու Լիանա Սիրցովները Ռուբեն Թաթուլյանի հետ 2014 թվականի նոյեմբերին Շաքրո Մոլոդոյին շռայլ նվիրաբերություն կատարեցին, հատուկ ժամանելով Մոսկվա՝ մասնակցելու իսպանական բանտից վերադառնալու առիթով տոնախմբությանը: Որպես Ռուսաստանի նոր քրեական արքա Շաքրոյի «թագադրմանը» Սիրցովները նրան երկու Mercedes — Gelendvagen նվիրեցին՝ ընդհանուր արժեքով ավելի քան 45 մլն ռուբլի (մոտ 800 հազար դոլար): Հենց Շաքրոյի համար միայն մեկ զրահապատ «Gelendvagen»-ը Սիրցովների համար արժեցել է 32 մլն ռուբլի (մոտ 570 հազար դոլար): Նրա թիկնազորի համար նախատեսված երկրորդ ջիփին Սիրցովները վճարել են ևս 11 մլն ռուբլի: Այս ջիփերը կարելի է տեսնել Շաքրոյի մերձմոսկովյան առանձնատան բակում՝ Անվտանգության Դաշնային ծառայության նրա ձերբակալման ժամանակ կատարված տեսանյութում։
Անզոր Սիրցովը հետագայում բազմիցս հանդիպել է Շաքրո Մոլոդոյին, այդ թվում նաև Սոչիում, երբ նա ժամանել էր իր նոր «կալվածքները» տեսնելու և քննարկելու բիզնեսներն ընդլայնելու ապագայի ծրագրերը: Ընդ որում, Անզոր Սիրցովի պատվերով Սոչիում սպանվել են մի քանի տեղական գործարարներ, ովքեր չեն ցանկացել իրենց բիզնեսները կամավոր հանձնել հանցախմբին։ Սիրցովները չեն մոռացել իրենց քրեական հովանավորին նաև նրա ձերբակալությունից հետո. Ռուբեն Թաթուլյանի հետ մասին նրանք Շաքրոյին բանտից ազատելու համար ավելի քան մեկ միլիարդ ռուբլի են ներդրել «գողական օբշակին» (հիմնադրամին): Այդ խնդիրը լուծելու համար Սիրցովներն էլ են օգտագործել իրավապահ մարմիններում և դատական համակարգում ունեցած իրենց բոլոր կապերը։
Սիրցովների ակտիվությունն ու շռայլությունը Շաքրո Մոլոդոյի ազատման գործում հասկանալի է, քանի որ հենց օրենքով գողերի բարեհաճության շնորհիվ է, որ նրանք այսօր հնարավորություն ունեն վայելելու կյանքի շքեղությունը՝ հսկայական եկամուտներ ստանալով Սոչիի տասնյակ ընկերություններից։ Ամսական տասնյակ միլիոնավոր ռուբլիների հասույթը Սիրցովներին թույլ է տալիս ձեռք բերել շքեղ վիլաներ, արտասահմանյան ավտոմեքենաներ, և վարել բոհեմիան ապրելակերպ: