Հայկական ստարտափ. աշխարհի ամենահզոր դրամապանակը՝ Volterman-ը. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական ստարտափ. աշխարհի ամենահզոր դրամապանակը՝ Volterman-ը. hetq.am

զատ Թովմասյանը, մի քանի անգամ դրամապանակը կորցնելուց հետո, սկսել է մտածել, որ պետք է այն հեշտ գտնելու մեխանիզմ մշակել։ Նման մեխանիզմ ունենալու անհրաժեշտությունը հասել է գագաթնակետին, երբ տան փոքրիկը դրամապանակը դրել է գազօջախի հետևում, իսկ տան անդամները, այն կորած համարելով, վերականգնել են բոլոր փաստաթղթերը, ժամանակ կորցրել, իսկ հետո պատահաբար գտել այն։ Եւ ստեղծվել է աշխարհի ամենահզոր դրամապանակ Volterman-ը՝ իր հինգ գերհնարավորություններով: Այն ունի հեշտ գտնվելու մեխանիզմ, հեռախոսի մարտկոցի լիցքավորման համակարգ, GPS, ներկառուցված տեսախցիկ` գողացողի դեմքը նկարելու ու տիրոջն ուղարկելու համար, և, վերջապես WIFI ունենալու հնարավորություն։

Volterman-ը ունի «Bluetooth alarm», այսինքն՝ եթե հեռախոսդ ու դրամապանակդ իրարից հեռանում են, ապա ազդանշան ես ստանում։ Նույնիսկ եթե անջատված է հեռախոսիդ ձայնը` այս գործառույթի ժամանակ այն միանում է և տեղեկացնում, որ դրամապանակդ քեզ մոտ չէ։ Հնարավոր է նաև հակառակը՝ մոռանում ես հեռախոսդ, իսկ դրամապանակդ շտապում է տեղեկացնել դրա բացակայության մասին։

Դե, եթե ստեղծել նոր դրամապանակ, ապա հնարավորինս շատ գործառույթներով։ Պարզվում է, որ երբ հեռախոսի մարտկոցը նստում է, մարդկանց տրամադրությունը կտրուկ վատանում է, սկսվում է տագնապ՝ հասանելիության հնարավոր բացակայության վախից։ Ահա հենց այստեղ էլ օգնության է հասնում Volterman-ը՝ իր գերհնարավորություններով։ Դրամապանակն ունի «power bank», որը թույլ է տալիս ցանկացած ժամանակ լիցքավորել հեռախոսի մարտկոցն ու միշտ լինել հասանելի:

Volterman-ը միջազգային շուկա դուրս բերելու համար Ազատին անհրաժեշտ էին մարդիկ, որոնք այդ ոլորտում մեծ փորձառություն ունեն, ինչի համար էլ դիմում է GlobalAM ՀԿ-ին։ Վերջինիս նախագահ Գևորգ Պողոսյանը, նկատելով դրամապանակի հեռանկարն ու Ազատի՝ այն կատարելագործելու ոգևորվածությունը, որոշում է գտնել համապատասխան մասնագետներին ու լավագույն կազմակերպություններին։

«Երբ Ազատը մեզ դիմեց, համոզված էինք, որ դրամապանակի հաջողությունն սպասվածից ավելի մեծ են լինելու։ Գաղափարը լավն էր ու մենք  սկսեցինք մտածել՝ ինչպես կարող ենք լուծել անվան, դիզայնի, կորպորատիվ ոճի խնդիրը, ինչպես պետք է այն դուրս գա շուկա, այն ներակայացնելու ձևը։ Ուսումնասիրեցինք խելացի դրամապանակների (smart volet) շուկան, դրանց արդեն իսկ ունեցած ֆունկցիաներն ու որոշեցինք հավելումներ անել, այն՝ արդեն եղածներից տարբերակելու և ամենախելացին դարձնելու համար։ Որոշեցինք, որ բացի built-in power bank-ից ու distance alarm system-ից այն պետք է ունենա նաև global GPS tracker, որը ոչ թե պարզապես կտեղեկացնի, որ դրամապանակը հեռացել է քեզանից, այլև ինչ-որ տեղ մոռանալու դեպքում քարտեզի վրա ցույց կտա դրա տեղն անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում կլինի։ Սա արդեն մի ֆունկցիա է, որը ոչ մի դրամապանակ չունի։ Հաջորդն ավելացրինք global WiFi hotspot հնարավորությունը։ Հատկապես ճանապարհորդելիս շատերն են ինտերնետի խնդիր ունենում, որովհետև ռոմինգի դեպքում այն շատ թանկ է, իսկ WiFI-ի խնդիր շատ տեղերում կա։ Իսկ հիմա բավարար է ունենալ այս դրամապանակն ու ինտերնետի հնարավոր խնդիրն ամեն տեղ լուծված է»,- պատմում է Գևորգ Պողոսյանը։

Վերջին՝ հինգերորդ ֆունկցիան ամենազվարճալին է, և այն փորձարկելու համար նույնիսկ մի պահ ուզում ես միտումնավոր կորցնել դրամապանակդ ու անցնել այդ փորձառության միջով։ Մի քիչ անհավանական է թվում, բայց դրամապանակի մեջ կա միկրո տեսախցիկ։ Երբ դրամապանակդ թողնում ես ինչ-որ տեղ, միանում է «lost mode»-ը, և տեսախցիկն ակտիվանում է։ Դրանից հետո, երբ որևէ մեկը բացում է դրամապանակը, տեղախցիկը նկարում է նրան և նկարն ուղարկում հեռախոսիդ։ Եթե մոռացել ես նաև հեռախոսդ, նկարը կարող ես տեսնել volterman.com-ում: Մի քիչ տարօրինակ կհնչի, բայց սովորական կդառնա. «Վա՜յ, տեսեք դրամապանակս գտնողի կամ գողանալ փորձողի լուսանկարը» արտահայտությունը։

Լուսանկարները՝ Volterman-ի

Մանե Գևորգյան

Ամբողջությամբ՝ hetq.am