Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում.
1. Յուրաքանչյուր 100 մարդուց 36-ը բնակվում է Երևանում, 64-ը՝ մարզերում,
2. Յուրաքանչյուր 100 մարդուց 52-ը կին է, 48-ը՝ տղամարդ,
3. Յուրաքանչյուր 100 մարդուց 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ,
4. Յուրաքանչյուր 100 մարդուց 21-ը՝ երեխա է, 66-ը՝ աշխատանքային տարիքի, 13-ը՝ կենսաթոշակային տարիքի,
5. Յուրաքանչյուր 100 մարդուց 95-ը՝ քրիստոնյա է, 5-ը՝ ոչ քրիստոնյա և առանց դավանանքի,
6. Յուրաքանչյուր 100 մարդուց 98-ը ազգությամբ հայ է, 2-ը՝ այլ ազգության,
7. Յուրաքանչյուր 100 մարդուց 97-ը՝ գրաճանաչ է, 3-ը՝ ոչ,
8. 15 և բարձր տարիքի 100 մարդուց 60-ն ամուսնացած է, 40-ը՝ ոչ (չամուսնացած, ամուսնալուծված, այրի),
9. Յուրաքանչյուր 100 մարդուց 18-ն ունի բարձրագույն կրթություն, 82-ը՝ ոչ,
10. Յուրաքանչյուր 100 մարդուց 30-ն աղքատ է (նրանցից 2-ը՝ ծայրահեղ աղքատ),
11. Յուրաքանչյուր 100 մարդուց 7-ը հաշվառված հաշմանդամ է,
12. Յուրաքանչյուր 100 մարդուց 16-ը կենսաթոշակառու է,
13. 100 ընտանիքից 10-ը ստացել է ընտանեկան նպաստ,
14. 100 ընտանիքից 3-ը ստացել է սոցիալական նպաստ,
15. 100 մարդուն բաժին է ընկել 0.44 բժիշկ (10 000 մարդուն՝ 44 բժիշկ),
16. 100 աշակերտին բաժին է ընկել 11 ուսուցիչ,
17. 100 մարդուց 17-ը հաճախել է թատրոն,
18. Յուրաքանչյուր 100 մարդուց 17-ը գրադարանի ընթերցող է,
19. 100 տնային տնտեսություններից.
– 87-ը բնակվում է տնային տնտեսության անդամի սեփականություն հանդիսացող կացարանում,
– գրեթե 100-ն ունի էլեկտրամատակարարում,
– 84-ը ունի կենտրոնացված գազամատակարարում,
– 61-ը ունի համակարգիչ,
– 96-ը ունի բջջային հեռախոս,
– 96-ը ունի սառնարան,
– 99-ը ունի հեռուստացույց,
– 97-ը ունի կենտրոնացված ջրամատակարարման համակարգի հասանելիություն,
– 53-ը ունի ինտերնետ հասանելիություն,
– 98-ը ունի կացարանի ջեռուցում:
20. Յուրաքանչյուր 100 մարդուց 75-ը բանկի հաճախորդ է,
21. 15-75 տարեկան տնտեսապես ակտիվ 100 մարդուց 81-ը զբաղված է, 19-ը՝ գործազուրկ,
22. 15-75 տարեկան 100 զբաղվածներից 52-ը տղամարդ է, 48-ը՝ կին,
23. 15-75 տարեկան 100 զբաղվածներից 57-ը վարձու աշխատող է, 43-ը՝ ոչ վարձու աշխատող,
24. 15-75 տարեկան 100 զբաղվածներից 24-ն աշխատում է պետական հատվածում, 76-ը՝ ոչ պետական հատվածում,
25. 5-17 տարեկան 100 երեխայից 11-ը զբաղված է: