Նորածին հնգյակից ողջ մնացած երկու երեխաների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում. armtimes.com
Advertisement 1000 x 90

Նորածին հնգյակից ողջ մնացած երկու երեխաների կյանքին այլեւս վտանգ չի սպառնում. armtimes.com

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից երկու նորածինների կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Բժիշկներն ու փոքրիկներն արդեն ոչ թե ապրեցնելու և ապրելու համար են պայքարում, այլ աճի ու զարգացման:

«Երեխաների վիճակը կայուն է, կյանքին սպառնացող որևէ վտանգ չկա: Շարունակվում է նրանց ինտենսիվ խնամքը, որի համար պահանջվելու է դեռ մեկուկես-երկու ամիս ժամանակ, մինչև դուրս գրումը»,- այսօր մեր հարցին պատասխանելով` ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

Նորածին հնգյակից երեք երեխաները` երկու աղջիկ և մեկ տղա, ցավոք, մահացել են ծնվելուց մի քանի օր անց:

 



Նման նյութեր