Մանուչարյանը Եկատերինբուրգի ռեստորաններից մեկում տոլմա է պատրաստել (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մանուչարյանը Եկատերինբուրգի ռեստորաններից մեկում տոլմա է պատրաստել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը «Наша Газета»-ի ներկայացուցչի հետ այցելել է Եկատերինբուրգի «SteakHouse» ռեստորան: Հայ ֆուտբոլիստը ռեստորանի ավագ խոհարար Միխայիլ Առաքելովի հետ պատրաստել է իր սիրելի ուտեստը` տոլման:

– Մենք` հայերս, սիրում ենք համեղ ուտեստներ: Ամռանը մեզ մոտ ամեն ինչ համեղ է` բանջարեղենը, պանիրը, լավաշը, խորովածը, տոման, այն` ինչ կցանկանաք: Մեկ անգամ կժամանես Հայաստան, կհամտեսես և չես ցանկանա հեռանալ:

– Դուրս է գալիս, որ պետք է արտասանել «տոլմա», այլ ոչ թե «դոլմա»

– Մենք ասում ենք «տոլմա»

– Դա ամենօրյա՞ ուտեստ է, թե՞ պատրաստվում է հատուկ դեպքերում:

– Ես տանը հազվադեպ եմ լինում: Եվ, իհարկե, երբ Հայաստանում եմ լինում, մայրս պատրաստում է, որպեսզի համը չմոռանամ:

– Սիրո՞ւմ եք այս ուտեստը:

– Կարծում եմ` Հայաստանում բոլորն են սիրում: Ինձ դուր է գալիս, երբ այն պատրաստում է տատիկս: Չեմ հանդիպել որևիցէ մեկի, ով տոլմա չի սիրի կամ կասի, որ այն համեղ չէ:

Բացի այդ, Էդգարին դուր է գալիս խաշլաման և խաշը

– Մայրիկս ամեն ինչ շատ համեղ է պատրաստում: Ես այնպիսի մարդ եմ, որ ինչ էլ մատուցեն` կուտեմ: Մի խոսքով, երբ Հայաստան եմ վերադառնում, ավելացնում եմ քաշս մոտ 10 կիլոգրամով:

– Հայաստանում ավելի հաճախ պատրաստում են կանա՞յք, թե՞ տղամարդիկ:

– Դե, խորովածը, իհարկե, տղամարդիկ: Չնայած` խաշլաման և տոլման երբեմն նույնպես տղամարդիկ են պատրաստում:

– Դուրս է գալիս, որ ինչ կապված է մսի հետ, պատրաստում են տղամարդիկ:

– Գրեթե:

– Մանուկ հասակում օգնե՞լ ես մայրիկիդ:

– Ոչ: Իհարկե, տարօրինակ է հնչում: Քանի որ 16 տարեկանից միայնակ եմ ապրել: Պետք է պատրաստել իմանալ: Սակայն ես ժամանակ առ ժամանակ ռեստորաններ եմ հաճախել: Չնայած վերջերս, երբ հանդես էի գալիս Թաիլանդում, պատրաստելու փորձեր եմ կատարել: Եթե անկեղծ լինեմ` ինձ դուր եկավ: Կցանկանայի պատրաստել սովորել: Մարզումներից հետո վերադառնում և չես մտածում պատրաստելու մասին: Ցանկանում ես պարզապես ուտել և հանգստանալ:

– Խորոված պատրատե՞լ ես:

– Խորովածը միշտ հայրս էր պատրաստում: Նա թույլ չէր տալիս պատրաստման ընթացքում ինչ-որ մեկը միջամտեր: Անձամբ ես խորոված եմ պատրաստել մի քանի անգամ:

– Ի՞նչ կգտնենք քո սառնարանում:

– Յոգուրտներ, կաթ, պանիր, աղցաններ:

– Քաղցրավենիքից ինչ-որ բան կա՞:

– Ոչ: Տանը հազվադեպ եմ քաղցր օգտագործում: Երբեմն, երբ արթնանում եմ ուշ երեկոյան, քաղցրի պահանջ եմ զգում: Վատն այն է, որ տանը քաղցր չի լինում:

– Կծո՞ւ, թե՞ քաղցր:

– Կծու:

– Մի՞ս, հա՞վ, թե՞ ձուկ:

– Ամեն ինչ սիրում եմ, սակայն` ավելի շատ միս:

– Տապակա՞ծ, թե՞ եփած:

– Տապակած:

– Սա՞ռը, թե՞ տաք:

– Իհարկե սառը, նույնիսկ ձմռանը:

– Բանջարեղե՞ն, թե՞ մրգեր:

– Մրգեր:

– Սո՞ւրճ, թե՞ թեյ:

– Սուրճ, չնայած, որ նախկինում չէի խմում: Սիրել եմ սկսել վերջին 2-3 տարեինրին:

armsport.am