Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր հասցեին արված քննադատությունների մասին:
«Մարդիկ իմ մասին խոսում են այնպես, ինչպես կխոսեին հանցագործների մասին: Ես սուրբ չեմ, բայց սատանա էլ չեմ:
Հեռուստացույց չեմ դիտում: Դիտելու դեպքում չէի կարող հանգիստ ապրել, քանի որ իմ մասին շատ հիմար մտքեր կլսեի:
Նրանք սխալվում են իմ հարցում: Նրանք չգիտեն, թե ես ով եմ խաղադաշտում և դրա սահմաններից դուրս»,- Ռոնալդուի խոսքն է մեջբերում «Marca»-ն:
armsport.am