Անցյալ տարի կայացած «Ավրորա» առաջին մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն նշել է, որ տպավորված ու հիացած է արցախցիների տոկունությամբ:
«Ապրելու տենչն ու հավատը, պայքարելու կորովը, սերը՝ մարդու և կյանքի նկատմամբ, փրկել էՀայաստանն ու հայերին,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիրը և ընդգծել ,- Twitter-յան իմ էջում կարդացել եմ, որ ադրբեջանցիները սպառնացել են ինձ, որ եթե ես ոտք դնեմ Արցախ, չեմ կարող երբևէ մեկնելԱդրբեջան»:
Նա շեշտել է, որ ադրբեջանցիների արձագանքն իր համար, իսկապես, մարտահրավեր էր, և նա դրան բացասաբար է վերաբերվում:
«Ձեր պահվածքով դուք նոր հույս ու հավատ եք ներշնչում շատ շատերին: Այն ազգը, որի համարհենարան է հավատքը և Աստծո սերը, միշտ էլ կանգուն է մնալու,- մասնավորապես ասել է Մ. Բարանկիցեն և շեշտել,- երբ ես դարձա «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր, հասկացա, որ Ավրորա Մարդիգանյանի և հայ ժողովրդի անցած ուղին շատ նման է իմ անցած կյանքի ճանապարհին»:
Մ. Բարանկիցեի համոզմամբ՝ ինչպես Հայաստանն ու Արցախն էին փորձում ջնջել աշխարհի երեսից, այնպես էլ վարվել են իր հայրենի Բուրունդիի հետ:
«Երբ Շուշիի եկեղեցու բակում տեսա հրեշտակների թևերով երեխաների արձանիկները, զգացի, որ հենց հրեշտակներն են պահպանում այս երկիրը: Ես վստահ եմ՝ Արցախ աշխարհը միշտ էլ կանգուն էմնալու»,- ասել է Մ. Բարանկիցեին: