ԻՊ-ն ստանձնել է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը
Advertisement 1000 x 90

ԻՊ-ն ստանձնել է Մանչեսթրում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է բրիտանական Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվածերի թիվը հասել է 22-ի: Ահաբեկիչների համապատասխան տեսանյութը զետեղված է սողիալական ցանցերում, ինչի մասին հայտնել է «Ահբար Իրաք» իրաքյան ինտերնետ-պորտալը:

Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտի համերգային հարթակի տոմսերի վաճառքի սրահում: Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, նաև՝ մեծ թվով երեխաներ և դեռահասներ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ կատարվածը դիտում է որպես ահաբեկչական գործողություն:

 



Նման նյութեր