Դոնալդ Թրամփն ու Մելանյա Թրամփը շարունակում են իրենց առաջին նախագահական շրջագայությունը, որի ընթացքում նրանք այցելել են Սաուդյան Արաբիա և Իսրայել: Նախագահ Թրամփն Իսրայել ժամանելուց առաջ հայտարարել էր, որ այդ այցի նպատակն է տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քառասունյոթամյա տիկին Թրամփը, որսալով ամուսնու հայտարարության միտքը, դրան համահունչ հագուստ է ընտրել՝ ներկայանալով խաղաղության խորհրդանիշ «ճերմակ աղավնու» կերպարով:
Michael Kors կոստյումը եղել է զուսպ ու էլեգանտ, միևնույն ժամանակ ընդգծելով նախկին մոդելի հրաշալի պահպանված կառուցվածքը:
Հայտնի է, որ ժամանումից հետո՝ պաշտոնական ընդունելության ժամանակ, տիկին Թրամփը ներկայացել է ոչ պակաս տպավորիչ Dolce&Gabbana սև ու սպիտակ կոստյումով: