Լաուրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորովածի ի՛նչն է լավը։ Ճիշտ է, ոչ այնքան ուտելը, որքան այն պատրաստելու ծեսը, գործընթացը եւ վայրը։ Հիմա էս հարսանքավորներն ուզեցել են կռուտոյ տրյուկ անել եւ անմոռանալի դարձնել իրենց թանկանոց հարսանիքը։ Հո մենակ Արմենիա մարիոթի ռեստորանը չէ։
Հույսս այն է, որ կարգազանցության համար պատասխանատվության կկանչվեն եւ խորոված անողները, եւ ոստիկանները, որոնք ոչխարի հնազանդությամբ, հուսամ, ոչ թե վախից, հետեւել են այս ամենին։ Ի վերջո, հո մենակ մեր բոլորիս արժանապատվության հարցը չէ, այլեւ, թող որ օտար ափերի համար իր հնարավորություններով ծիծաղելի փոքր, բայց մի ամբողջ երկրի կառավարության ինքնասիրության հարցն է։
Նրա աչքի առաջ, ավելի ճիշտ՝ քթի տակ, երկրի գլխավոր հրապարակում ինչ-որ հաբռգած լակոտներ խորոված են անում, օղի խմում եւ այլն։ Լավ է, դեռ մտքներով չի անցել դրա փոխարեն, ասենք, սամալյոտի խաշլամա պատրաստել Զվարթնոցի թռիչքուղու մեջտեղում։ Պատասխանատվության ենթարկել հասարակական կարգը խախտելու համար։ Եվ այդ մասին տեղեկացնել բոլորիս»։