Անջելինա Ջոլին շոյվել է Բրեդ Փիթի խոստովանությունից. հրաշալի զույգը կրկին միասին է
Advertisement 1000 x 90

Անջելինա Ջոլին շոյվել է Բրեդ Փիթի խոստովանությունից. հրաշալի զույգը կրկին միասին է

Ինչպես արդեն բազմիցս գրվել է, 2016-ի սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի հայցադիմում էր ներկայացրել: Դրա շարժառիթը՝ ինքնաթիռում ծագած վեճն էր:

Սակայն հիմա ամեն բան փոխվել է: Նրանք փորձում են պահպանել իրենց ընտանիքը: Այդ տեսակետն է հայտնել Hollywood Life-ը: Նրանց հարաբերություններն այնքան են ջերմացել, որ զույգը անթաքույց երկրրորդ շանսն է փորձում: Նրանք հանդիպում են, շփվում են հեռախոսով: Ըստ աղբյուրի, նրանք շաբաթը մի քանի անգամ հանդիպում են: Ջոլին անգամ տուն է գնել, որը մոտ է Բրեդի տանը, որպեսզի երեխաները հեշտությամբ կարողանան շփվել իրենց հոր հետ:

Շրջապատի մարդիկ վստահ են, որ նրանք սիրում են իրար, և շատ բան դեռ կփոխվի:

Այն, որ Բրեդ Փիթը սիրում է Անջելինային, պարզ դարձավ GQ-ին տված հարցազրույցի ժամանակ: Նա անկեղծորեն պատմեց ապահարզանի պատճառների մասին, իր սխալների, ալկոհոլային կախվածության մասին: Դերասանը համարում է, որ գլխավոր մեղավորն ինքն է: «Ասես լոտո շահած լինեի, բայց այն դեն նետած՝ մեղավոր եմ»,- ասել է հարցազրույցի ժամանակ Բրեդ Փիթը:

uma-palata.com