Ներկայացնում ենք Արթուր Դանիելյանի Facebook-յան հրապարակումը:
Վերջին կես տարում Արթուր Դանիելյանի հետախուզական կանալներով ստացված օպերատիվ տվյալները բազմաթիվ անմոռանալի պահեր են նվիրել մեզ բոլորիս։ Սակայն հետևյալ պատմությունն իմ համար առանձնահատուկ «հաճույքի» պատճառ էր: Այստեղ կա ամեն ինչ. մեր ժամանակների «Մենք ենք մեր սարերը»:
Ուրեմն, ԱԺ ընտրությունների շեմին Կապանի հիվանդանոցում տնօրեն են փոխում: Մարզպետը հեռացնում է 20 տարի պաշտոնը զբաղեցրած տնօրենին ու նշանակում է մի մարդու, ում հետ նույնիսկ ծանոթ չի եղել, ինչը ինքնին արդեն շատ արտառոց երևույթ է: Սակայն, հանկարծ չմտածեք, որ նախկին տնօրենի հեռացման պատճառը չարաշահումներն էին: Իհարկե ոչ: Նախընտրական փուլում տենց «մանր մունր» թեմաները ազդեցիկ չեն: Խնդիր էր ծագել, քանի որ ծննդկան էր մահացել, մեր ազգն էլ դե մոր և մանկան հարցում առանձնահատուկ էմոցիոնալ է: Ստիպված տնօրենին հեռացրին, որ ընտրություններին տհաճ անակնկալներ չլինեն:
Բայց իրադարձությունները ստացան շատ անհավանական շրջադարձ: Էս թազա տնօրենը, քաջ գիտակցելով, որ իրեն մինի «Կարեն Կարապետյան» օպերացիայի շրջանակում են դրել պաշտոնի, ոչ թե սկսում է իրեն հատկացված 3-4 ամսվա ընթացքում անխնա թալանել, այլ սկսում է բժիշկների «օդերը» փակել: Չի թողում գողանան, կամ գռդոն անեն: Առաջին քայլով բռնում, կամեռաներ ա շարում ամեն տեղ:
Արդյունքում տարվա առաջին չորս ամսվա ընթացքում հասույթը գրեթե կրկնապատկվել է, իսկ ծախսերը համարյա կիսվել: Ու անցած տարի 700,000 դրամ շահույթ ցուց տված հիվանդանոցը, 2017 թվին կարա ունենա 40 ՄԻԼԻՈՆ դրամի շահույթ: Փաստացի նոր տնօրենը Կապանցի վարչախմբի սև կասսայից 40,000,000 դրամ է խլում՝ ուղղելով բյուջե:
Դե հասկանալի է, որ տեղի վարչակազմը ամեն ինչ անելու ա, որ նոր տնօրենին հանի, ռադ անի: Դա հասկանալի է: Ուրիշ բան է անհասկանալի. նույն Կապանում, մինչ օրս անվճար դեղորայքի համար վճարած քաղաքացիներն առանձնապես տրամադրված չեն դոշ տալու այն մարդու համար, ով «անվճար» դեղը նորից դարձրեց անվճար: Դե բոլորն էլ մի ծանոթ ունեն էդ հիմնարկում՝ մեկը մի գող բժիշկ, մեկը մի գող բուժքույր, մեկը մի գող վարորդ, մեկը մի գող պահեստապետ, մեկը մի գող դեղատան աշխատող… Ու որ ուզենաս բռնել տաս, ոչ միայն նախկին տնօրենին պիտի բռնել տաս, այլ նաև հիվանդանոցի ողջ անձնակազմը:
Հիմա ասածս ի՞նչ է: Նոր տնօրենը, ով իմիջիայլոց ևս ՀՀԿ-ական է, կարա նաև մի ստոր, նենգ, սրիկա լինի, կարող ա հաշվարկել ա, որ պաշտոնում մնալու համար միակ ձևը թալանը փակելն ա: Կարող ա զուտ շահադիտական նկատառումներից ա արել ամեն ինչ: Բայց փաստ ա, որ արել ա: Էս մեր նենգ, ստոր, սրիկան մարդկանց հասանելիք անվճար դեղը, անվճար ա տալիս ու բյուջե էլ փող ա մուծում:
Հ.Գ. Հարգելի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Mane Tandilyan, Edmon Marukyan, Արամ Սարգսյան, Գևորգ Գորգիսյան, Ararat Mirzoyan, Lena Nazaryan, եթե ձեզ թվում է, որ ԱԺ ամբիոնը գրկած հռետորաբանության վարժություններով արդյունք եք ստանալու, ձեզ վստահեցնում եմ, Աշոտյան Արմենը, Սաղաթելյան Արմանը և Կոստանյան Գևորգը հերիք են որպեսզի ձեր պատրանքները շատ արագ ցրվեն: Հում-հում ուտելու են ձեզ: Գործը «Կապաններում» ա պետք անել: Ոտի վրա մի 2 000 ձեն կա հավաքելու: