Միշել Օբաման՝ ուսը մերկացրած վայելում է իր կյանքը Բարաք Օբամայի հետ
Բարաք և Միշել Օբամաներն Սպիտակ տնից հեռանալուց հետո լիարժեք վայելում են ազատ կյանքն ու մեկը մյուսի ներկայությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախկին նախագահական զույգը պարբերաբար հայտնվում է աշխարհի այս կամ այն գեղատեսիլ անկյունում իրենց հանգիստը վայելելիս: Այժմ Բարաք և Միշել Օբամաները գտնվում են իտալական Տոսկանայում, որը համարվում է երկրի ամենագողտրիկ վայրերից: Տոսկանայում գտնվելու ժամանակ նախկին առաջին տիկինը ներկայացել է իր համար անսովոր ոճում: Նա կրել է ուսերն ու մեջքի զգալի մասը մերկացնող ճերմակ բլուզ՝ այն համադրելով խակի գույնի լայն տաբատի հետ:
Հայտնի է, որ Բարաք և Միշել Օբամաներն այցելել են Տոսկանայի տեսարժան վայրերը, հեծանիվ քշել, գոլֆ խաղացել ու ընկերների հետ հանդիպել: