«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները հարգել են «Մանչեսթեր արենա» ստադիոնում նախօրեին տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը: Մայիսի 23-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մարզումը սկսվել է լռության րոպեով, տեղեկացնում է ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 22 մարդ, ևս 50-ը տուժել են: Պայթյունը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնի այն հատվածում, որտեղ տոմսեր են վաճառվում: Ահաբեկչություն իրականողնողը ևս մասհացել է ստադիոնում: Ոստիկանությունը փորձում է պարզել, արդյո՞ք հարձակվողը միայնակ է գործել: Մանչեսթերի պայթյունը Մեծ Բրիտանիայում ամենախոշորն է 2005 թվականին լոնդոնյան մետրոյում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 50 զոհվել էր 50 մարդ:
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Ամստերդամի «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կկայանա մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին: