Մանչեսթերի ահաբեկչությունից հետո հատուկ ծառայության աշխատակիցները ստուգել են Մխիթարյանի մեքենան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մանչեսթերի ահաբեկչությունից հետո հատուկ ծառայության աշխատակիցները ստուգել են Մխիթարյանի մեքենան

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Mercedes» ավտոմեքենան, ինչպես նաև թիմի մյուս ֆուտբոլիստների անձնական մեքենաները, ստուգվել են՝ կասկածելի առարկաների առկայության մասով:

Ինչպես տեղեկացնում է «The Sun»-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլի՝ հոլանդական «Այաքսի» հետ խաղից առաջ երեկ առավոտյան ուղևորվել է ակումբի՝ Կարինգթոնում գտնվող մարզաբազա:

Անվտանգության հատուկ ծառայության աշխատակիցների պահանջով ֆուտբոլիստները կանգ են առել և զննության են ենթարկվել: Բացի ֆուտբոլիստների անձնական ավտոմեքենաներից, ստուգման է ենթարկվել նաև ակումբային ավտոբուսը:

Եվրոպա լիգայի եզրափակիչը՝ «Այաքսի» և ՄՅՈւ-ի միջև, տեղի կունենա այսօր՝ մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս-արենա» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք՝ մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Մանչեսթերի «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո պայթյուններ էին որոտացել: Ավելի ուշ, տեղի ոստիկանությունը հայտնել էր, որ ահաբեկչությունը իրականացրել է մահապարտը՝  պայթուցիկ սարքը թաքցնելով պայուսակի մեջ: Վերջին տվյալների համաձայն, 22 մարդ է մահացել:

armsport.am