Չարագործը բռնվելուց հետո մանրամասն պատմել է, թե ինչպես էր պատրաստվում իրագործել իր պլանը Դոն Պիպոյի մասով. Newsbook
Advertisement 1000 x 90

Չարագործը բռնվելուց հետո մանրամասն պատմել է, թե ինչպես էր պատրաստվում իրագործել իր պլանը Դոն Պիպոյի մասով. Newsbook

Newsbook-ի փոխանցմամբ՝ երեկ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Այս անգամ թիրախ են ընտրվել Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Մահափորձի արդյունքում, կայքի տեղեկություններով, հայտնի հեղինակությունները չեն տուժել:

Տեղի ունեցածի առիթով NewsBook-ին հաջողվել է նոր մանրամասներ իմանալ: Չարագործների հիմնական թիրախը եղել է Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Վերջինս ծնվել ու մեծացել է, ըստ այդմ՝ հայրական տունը պահպանել է Էջմիածնում, որտեղ էլ նա մեծ հեղինակություն է վայելում: Չնայած այն բանին, որ Դոն Պիպոն այսօր ապրում է Իտալիայում, այնուամենայնիվ, Էջմիածին քաղաքում նրա տունը պահպանվում է, և հայրենիք վերադառնալիս նա ապրում է իր տանը:

Կայքի տեղեկություններով մարդասպանը կամ մարդասպանները տուն են վարձել Դոն Պիպոյի՝ Էջմիածնի տան հարևանությամբ, որտեղ էլ դարանակարել են՝ ծրագրերով ողջ օպերացիան: Քիլլերի կամ քիլլերների՝ տեղանքի ընտրությունը միայն փաստելու է գալիս, որ առաջնահերթ թիրախը եղել է Դոն Պիպոն: Չարագործն, ի դեպ, բռնվելուց հետո մանրամասն պատմել է, թե ինչպես էր պատրաստվում իրագործել իր պլանը Դոն Պիպոյի մասով:

 



Նման նյութեր