
Մի խումբ ծնողներ մտահոգված են միջոցառումների ժամանակ երեխաների անվտանգության հարցերով, ինչպես նաև խաղերի բնույթով, որ աշակերտները խաղացել են։
«Չումբո» նախաձեռնող խումբը, քաղաքապետարանի թույլտվությամբ «փարթիներ» է կազմակերպել Երևանի 100 դպրոցների գրեթե 40 հազար աշակերտների համար «բարեգործական և հայրենասիրական մղումներով»՝ լրացնելու Հայաստանում «մանկապատանեկան ժամանցի բացը» և սովորեցնելու 1-10 դասարանցիներին «միասնաբար «Քոչարի» պարել»։