Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրևի պատճառով, որը տեղացել է ողջ գիշերը: Փողոցներում ջրի բարձրությունը հասել է 40-50 սանտիմետրի:
Երթևեկելի մասի հեղեղումը ճանապարհներին սաստիկ խցանումների պատճառ է դարձել: Մայրաքաղաքի մի շարք դպրոցներ հայտարարել են, որ չեն կարողանա իրենց դռները բացել սովորողների առջև: Ինչպես հայտնել է Թաիլանդի օդերևութաբանական բյուրոն, Բանգկոկում, ինչպես նաև երկրի հյուսիս-արևելքում և կենտրոնական մասում անձրևները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին:
Օդերևութաբանների տվյալներով՝ մինչև կիրակի հորդառատ տեղումներ են սպասվում Թաիլանդի 77 նահանգներից 10-ի տարածքում: