«Արարատ-Ուրարտու թագավորությունը» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Արարատ-Ուրարտու թագավորությունը»

Հայոց պատմության մեջ դարակազմիկ նշանակություն է ունեցել Վանի թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դարեր), որն Աստվածաշնչում հայտնի է «Արարատ», իսկ ասուրա-բաբելական սեպագիր աղբյուրներում «Ուրարտու» անվանումներով: Այն առաջին համահայկական թագավորությունն է, որը մեկ պետության մեջ միավորեց ողջ Հայկական լեռնաշխարհն ու տիրեց նաև հարակից մի շարք երկրների` դառնալով ժամանակի աշխարհի կարևոր գերտերություններից մեկը:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են թագավորության շուրջ 30 հնավայրերում (ՀՀ-ում, Արևմտյան Հայաստանում և Իրանի հյուսիս-արևմուտքում): Նկարահանումներ են կատարվել Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Ուրմիա քաղաքի հնագիտական թանգարանում և «Բեհիսթուն» հնավայր-արգելոցում (Իրան), Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևանի պատմության թանգարանում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Ֆիլմում ներկայացվում են հարցազրույցներ ՀՀ, ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իրանի և Թուրքիայի 16 մասնագետների հետ, որոնք (յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով) ներկայացնում են Արարատ-Ուրարտու թագավորության տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Հեղինակ և պրոդյուսեր` ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Ռեժիսոր` ԱՐՏԱԿ ԱՎԴԱԼՅԱՆ
Օպերատորներ՝ ՄԿՐՏԻՉ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՔԱԼԱՇՅԱՆ, ԱՐՏԱԿ ԱՎԴԱԼՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Մոնտաժ՝ ԴԱՎԻԹ ԱՎԴԱԼՅԱՆ
Համակարգչային ձևավորում՝ ԼՈՒԻԶԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երաժշտություն՝ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
Խոսնակ՝ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
3D անիմացիա՝ ՊԱՐԳԵՎ ՖՐԱՆԿՅԱՆ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ՝ «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԵՎ «ԱՆԴԻՆ» ԱՄՍԱԳԻՐ