«Матч TV» հեռուստաալիքի պրոդյուսեր Թինա Կանդելակին անդրադարձել է այն փաստին, որ «Օմսկի բազեներ» հոկեյի ակումբի հարձակվող Արտյոմ Մանուկյանը ճանաչվել է Հոկեյի մայրցամաքային լիգայի՝ միջազգային հոկեյի բաց լիգայի լավագույն խաղացող, որը միավորում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Լատվիայի Սլովակիայի, Ֆինլանդիայի հոկեյի ակումբները: Հաղորդավարուհին, որը մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ, Instagram-ի իր էջում հոլովակ է հրապարակել՝ զարմանալով, որ նույնիսկ հոկեյում մրցանակը շնորհվում է հային:
«Արտյոմ Մանուկյան. վայ, վայ: Հայերը հոկեյում մրցանակներ են ստանում: Գալուստյանը շոկի մեջ է: Ֆուտբոլ, հոկեյ, հայեր: Առաջ Հայաստան: Առջևում գեղասահքն է, թեթև ատլետիկան և լողափնյա վոլեյբոլը»,-գրել է Կանդելակին: Տեսաձայնագրություն նաև լսվում է՝ ինչպես է Կանդելակին դիմում Գալուստյանին հայերեն. «Միջա ջան, ինչ ա պատահում ստեղ (Միշա ջան, ի՞նչ է այստեղ կատարվում)»: Այն բանից հետո, երբ Արտյոմը սրահում ցանկանում է զբաղեցնել իր տեղը, Կանդելակին հետաքրքրվում է՝ արդյոք նա կարողանում է խոսել հայերեն: