«Yell Extreme Park» նախագիծը, որը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային զբոսաշրջությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, ակտիվացնել հասարակական կյանքը և խթանել առողջ ապրելակերպը, 2015 թվականից իրականացնում է ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ձգտելով դառնալ տարածաշրջանում տուրիզմի խոշոր կենտրոն:
«Yell Extreme Park» նախագիծն իր գործունեությունը մեկնարկել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ զիփլայնով, իսկ այժմ ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ և այլն:
Ինչ վերաբերում է Երևան քաղաքից թռիչքներին, ներկայում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում փոքր ավիացիայի օդանավակայանի ստեղծման հարցը, որի նպատակն է թռիչքներ իրականացնել Երևան-Ենոքավան-Երևան ուղղություններով։ Նախագծի գործունեության, ծրագրերի, մասնավորապես՝ զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար թարմացվում և ներկայացվում են «Yell Extreme Park»-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում (https://web.facebook.com/yellextremepark/, http://yellextremepark.com/site/index):
Հիշեցնենք նաև, որ «Yell Extreme Park»-ի ներկա խոշորագույն նախագիծը Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցումն է, որի նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում ս.թ. մայիսի 4-ից -հունիսի 2-ն անցկացվում է կոլեկտիվ դրամահավաք (igg.me/at/longest-zipline): 2680մ երկարությամբ և 200-300մ բարձրությամբ զիփլայնը կկառուցվի ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զիփլայնով թռիչքը կտևի 3 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:
Ամբողջությամբ՝ ankakh.com