ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը Հռոմում ունեցած ընթրիքի ժամանակ ուշագրավ պատմության մեջ է ընկել, հաղորդում է «Fourfourtwo»-ն:
Իտալիայի մայրաքաղաքի հայտնի ռեստորաններից մեկում, որտեղ Իվանկան ճաշելու էր գնացել ամուսնու հետ Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, տեսնելով կախված «Լացիոյի» լեգենդ Ջորջիո Կինալյայի լուսանկարը, մտածել է, թե սրբապատկեր է իր առջև կախված, և հարցրել է ռեստորանի սեփականատիրոջը, թե կոնկրետ որ սուրբն է պատկերված այնտեղ:
Ի պատասխան, ռեստորանի զարմացած տերը նշել է, որ դա իհարկե սուրբ չէ, սակայն «Լացիոյում» երբևէ եղած մեծագույն չեմպիոն է:
Հիշեցնենք, որ Ջորջիո Կինալյան իտալական ակումբում հանդես է եկել 1969-1976 թվականներին՝ դառնալով 140 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում:
armsport.am