
Ֆորմուլա 1-ի երկրպագուների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով «Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնը ճանաչվել է աշխարհի ամենաճանաչված ավտոարշավորդը: Հարցմանը մասնակցել է 200 հազար երկրպագու,- հաղորդում է «Motorsport Network»-ը:
2015 թվականի համեմատ բրիտանացին ամրապնդել է իր դիրքերը: Նրա վարկանիշը բարձրացել է մոտ երկու անգամ և այժմ կազմում է 20.7 տոկոս: Այսպիսով, նա մոտենում է Միխայել Շումախերի ռեկորդին, ում վարկանիշը կազմում էր 28 տոկոս:
Երկրորդ տեղում է «Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն` 18.3 տոկոս:
armsport.am