Եթե ունենանք մաքուր երկիր` կոռուպցիա չենք ունենա. Սեյրան Սարոյան
Advertisement 1000 x 90

Եթե ունենանք մաքուր երկիր` կոռուպցիա չենք ունենա. Սեյրան Սարոյան

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում այսօր` մայիսի 27-ին, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակին մասնակցում էր նաև ՀՀԿ-ական  պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քաղաքացիները պետք է աշխատեն, որպեսզի աղբը չթափեն:

«Մարդիկ իրենց շաբաթ օրը նվիրել են, մաքրում են, մեր երկիրն ա: Եթե մաքրենք, պահենք, աղբը թափողներին պատժենք: Եթե ունենանք մաքուր երկիր, մաքուր էկոնոմիկա, կոռուպցիա, ոչ մի բան չենք ունենա: Մի տեղ որ մաքուր ես ապրում, ամեն ինչդ մաքրվում ա»-,ասաց նա:

Հարցին` հմարավոր է, որ տույժեր կիրառվեն աղբը թափողների նկատմամբ, նա նշեց. «Ժողովուրդը տեղից տուժված ա, ինչ տույժ: Ինչ ունի գեղացին, որ տույժ տա զիբիլ թափելու համար: Մեր քաղաքապետը զիբիլների ամանների մոտ կամեռա ա դրել, որ ով զիբիլը չթափեց` խայտառակ անենք»,- ասաց նա:

news.am

 



Նման նյութեր