«Ես պետք է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանամ, որովհետև գեներալ Պասկևիչի հետ մասնակցել եմ Երևանի բերդի գրավմանը»
Advertisement 1000 x 90

«Ես պետք է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանամ, որովհետև գեներալ Պասկևիչի հետ մասնակցել եմ Երևանի բերդի գրավմանը»

Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի տարեց մարդ գալիս է Երևանի քաղաքապետարան և ասում.

– Ես պետք է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանամ, որովհետեւ գեներալ Պասկևիչի հետ մասնակցել եմ Երևանի բերդի գրավմանը:

– Շատ լավ,- ասում է աշխատակցուհին,- տեղեկանք բերեք՝ կստանաք:

– Բայց դա 190 տարի առաջ է եղել, ես ո՞նց տեղեկանք բերեմ:

– Չգիտեմ, չգիտեմ, ոնց ուզում եք. հենա՝ Է.Շարմազանովը, Կ. Ավագյանը և էլի մի քանի հոգի բերել են, նաև ներկայացրել են գեներալ Պասկևիչից ստացած՝ «Երևանի գրավման համար» շքանշանն ու շնորհակալագիրը…

Բարի օր, Հայություն»: