«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Բարսելոնա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:
«Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի: Թռիչքի տևողությունը՝ 5 ժամ: Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք և փափուկ վայրէջք»,- նշված է գրառման մեջ: