Նշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար քանակի մասին
Advertisement 1000 x 90

Նշաններ, որոնք վկայում են յոդի անբավարար քանակի մասին

Առողջության հետ կապված ամենատարածված խնդիրներից մեկն օրգանիզմում յոդի անբավարար քանակն է։  Estet-portal.com-ը գրում է, որ յոդի անբավարար քանակը հանգեցնում է մի շարք խնդիրների, քանի որ յոդը կարևոր մասնակցություն է ունենում էնդոկրին համակարգի կարգավորմանը։ Այն մասնակցում է ճարպի մասնատմանը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հավասարակշռմանը։ Յոդը պատասխանատու է նաև վերականգնողական գործընթացների, զարկերակային ճնշման և սրտի զարկերի հաճախականության համար։ Այս ամենը նշանակում է, որ յոդն ամենակարևոր միկրոէլեմենտներից է, որի անբավարար քանակը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների։ Յոդի անբավարար քանակն արտահայտվում է մի շարք նշաններով, այդ թվում.

  • մազաթափություն և փխրուն մազեր
  • եղունգների շերտավորում
  • քրոնիկական հոգնածություն
  • քնկոտություն
  • արագ հյուծվածություն
  • թուլություն
  • այտուցվածություն
  • ռեֆլեքսների բթացում
  • մարմնի ճարպային զանգվածի մեծացում
  • աղեստամոքսային տրակտի գործունեության խանգարում
  • միզասեռական համակարգի գործունեության խանգարում
  • մրսկանություն։

Երեխաների շրջանում յոդի անբավարար քանակը կամ խնդրի առկայությունը հղիության ընթացքում կարող է նվազեցնել երեխայի ֆիզիկական և ինտելեկտուալ զարգացումը։  Յոդի անբավարար քանակի հետևանքներից մեկը վահանաձև գեղձի մեծացումն է։ Յոդի անբավարար քանակի դեպքում այն ավելի մեծ լարվածության է ենթարկվում։

Յոդի հավասարակշռությունը վերականգնելու համար կարող եք մթերք օգտագործել, որը հարուստ է այդ նյութով։ Դրանց թվում են.

  • բազուկ
  • կարտոֆիլ
  • մաղադանոս
  • ծովամթերք։

Հիշեք, որ այս մթերքը բավարար չէ յոդի  բավարար քանակը վերականգնելու համար։ Հավասարակշռությունը վերականգնելու համար հարկավոր է ընդունել հատուկ միջոցներ, որոնք նշանակվում են բժշկի կողմից։ Ինքնաբուժումը հակացուցված է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը