Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»:
Քարդիֆում կայացած վճռորոշ հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով: 20-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հաշվենկատ հարվածով բացել է խաղի հաշիվը, իսկ 7 րոպե անց Մանջուկիչը հիանալի հարվածով հավասարեցրեց հաշիվը:
2-րդ խաղակեսն ամբողջությամբ անցավ «Ռեալի» մեծ առավելությամբ: 61-րդ րոպեին հեռվից կատարած հիանալի հարվածով իր թիմին առաջ է մղել Կազեմիրոն: Ընդամենը 3 րոպե անց Մոդրիչի փոխանցումից հետո Ռոնալդուն դիպուկ հարվածով դուբլ է ձևակերպել՝ 3:1:
Հանդիպման ավարտից 6 րոպե առաջ 2-րդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվել է Կուադրադոն, ով փոխարինման էր մտել 66-րդ րոպեին: Պետք է նշել, որ երկրորդ դեղին քարտի դրվագում Ռամոսը բացահայտ սիմուլյացիայի է դիմել:
Խաղի վերջին րոպեին Մարսելոյի փոխանցումից հետո Մարկո Ասենսիոն գնդակն ուղարկել է դարպասը՝ ձևակերպելով վերջնարդյունքը՝ 4:1:
«Արքայական» ակումբը պատմության մեջ 12-րդ անգամ է դառնում Չեմպիոնների լիգայի հաղթող. ի դեպ, պատմության մեջ նախադեպը չունեցող 2-րդ անգամ անընդմեջ:
Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Յուվենտուս». Բուֆոն, Կիելինի, Պյանիչ, Խեդիրա, Իգուաին, Սանդրո, Բարցալի, Մանջուկիչ, Բոնուչի, Դիբալա, Ալվես
«Ռեալ». Կեյլոր Նավաս, Կարվախալ, Սերխիո Ռամոս, Վարան, Ռոնալդու, Կրոս, Բենզեմա, Մարսելո, Կասեմիրո, Մոդրիչ, Իսկո
«Յուվենտուս»-«Ռեալ»` 1:3
Գոլերը` Մանջուկիչ (27) – Ռոնալդու (20, 64), Կազեմիրո (61)