Սենսացիոն հայտնագործություն. գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սենսացիոն հայտնագործություն. գտնվել է Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանը

Հին հունական Ամֆիոպոլիս քաղաքում գիտնականներին հաջողվել է պեղել ստորգետնյա սենյակներ, ուր ըստ ամենայնի թաղվել է մարդկության պատմության մեծագույն ռազմիկ Ալեքսանդր Մակեդոնացին: Մարմարից պատրաստված շինությունը իր մեջ շատ գաղտնիքներ է թաքցնում:

Քաղաքից ոչ հեռու, գտնվում  է բացառիկ մի արձան՝ մարմարե առյուծը, որի տարիքը 24 դար է: Մոտակայքում գտնվող Կաստա բլրի պեղումներից պարզ է դարձել, որ հայտնաբերված դամբարանը մ.թ.ա. 4-րդ դարի դամբարան է, և դրանով իսկ՝ մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում: 2014-ին արված պեղումները բացահայտեցին մի քանի սենյակներ, ուր կան թևավոր սֆինքսներ, կարիատիդոսներ, ապա՝ նշմարվում է հատակը, որն ամբողջովին զարդարված է խճապատկերներով: 3-րդ, և վերջին սենյակում, ապարային սալիկների տակ գտնվում է գերեզմանը: Այնտեղ, փայտաշեն և հարուստ հարդարված տապանում, հանգչում է մարմինը: Հաշվի առնելով հարուստ և շքեղ զարդարանքները, գիտնականները ենթադրում են, որ գերեզմանը Մակեդոնացունն է:

Հայտնաբերված կմախքը պատկանել է միջահասակ, արևավարս մի մարդու: Իսկ սա ևս մի վկայություն է, որ դա կարող էր լինել մեծ զորավարը, ում հաջողվել էր 10 տարվա ընթացքում գրավել այն ժամանակների քաղաքակիրթ աշխարհը:

Ներկայումս կմախքը ենթարկվում է ԴՆԹ անալիզի, որ պարզ դառնա կապը Մակեդոնացիների տոհմի հետ: Տարիքը ևս շատ բան կհաղորդի, քանի որ հայտնի է, որ Մակեդոնացին մահացել է 32 տարեկանում:

Ըստ այլ ենթադրությունների, կմախքը կարող է պատկանել Ալեքսանդրի եղբորը: Չի բացառվում, որ դա Մակեդոնացու մերձավորներից մեկն է: Ցավոք, շատ իրեր, որոնք կարող էին հուշել կմախքի պատկանելիությունը ժամանակի ընթացքում թալանվել են:

Երկրաֆիզիկոսները սկաներների օգնությամբ ուսումնասիրում են բլրի ողջ հատույթը, իսկ հնագետները անընդհատ նորանոր իրեր են պեղում, վկայելով, որ դամբարանը պատկանել է իր ժամանակի ամենաերևելիներից մեկին:

kulturologia.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը