Ինչո՞ւ Պեպելյանն ու Մխեյանը լռեցին
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ Պեպելյանն ու Մխեյանը լռեցին

Երեկ երգիչ Սարոյի կողմից տարածված լուսանկարը լայն արձագանք չգտավ հանրության կողմից ու, կարելի է ասել, ոչ մեկին այլևս հետաքրքիր չեն Սոֆի Մխեյան և Քրիստինե Պեպելյան հարաբերությունները։

Դա ունի մի քանի պատճառ. ո՛չ Մխեյանը, ո՛չ Պեպելյանը մեր շոու բիզնեսում արդեն իրենց ուրույն տեղը չեն զբաղեցնում, ու արդեն շատ աստղեր կան, որ իրենց անցել են։

Պեպելյանը մի փոքր կարողանում է «ջրի երեսին մնալ»` շնորհիվ իր հին երգերի։ Երգչուհիները չարձագանքեցին՝ մտածելով, թե շուտով այդ թեման կդառնա բում, բայց նրանք իրենց հաշվարկների մեջ սխալվել էին։ «Իսկ ինչո՞ւ նրանք լռեցին» հարցի պատասխանը շատ տրամաբանական է. ոչ մեկը չէր ուզում առաջինը խոսել ու սպասում էին, որ դիմացինը խոսի ու իրենք ուզածի պես արձագանքեին, բայց նրանք այս պարագայում էլ սխալվեցին։

Դե ինչ՝ կարելի է փաստել, որ Սոֆիի ու Պեպելյանի թեման արդեն այնքան հետաքրքիր չէ, որ չկարողացավ մեկ օր դառնալ լրատվականների ամենաքննարկվող թեման։

asekose.am