ր են իրականացվելու, հետևաբար, տոնավաճառի առևտրականներին պետք է տեղափոխել մայրաքաղաքում գործող այլ տոնավաճառներ ու շուկաներ։
«Ֆիրդուսիի» առևտրականները, սակայն, հրաժարվում են առաջարկվող պայմաններից։
«Վարկերի տակ ենք, ապրանքը բերել, լցրել ենք, սեզոնային ապրանք ա, ո՞նց իրացնենք», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին առևտրականները։
Վերջիններս նշում են նաև, թե չեն պատրաստվում այլ առևտրի կենտրոններ տեղափոխվել, քանի որ նման տեղերում արդեն եղել են, և դարձյալ հետ են եկել «Ֆիրդուսի»։
«Շարժ չկա, հաճախորդ չկա, գնանք ի՞նչ անենք։ Ստեղ գոնե մեր հաճախորդներն ունենք, ապրանքը էժան է, շատ թե քիչ առևտուր կա։ Բացի դա էլ, ամբողջ ձմեռ սառնամանիքին կանգնել ենք, որ գոնե էս սեզոնին առևտուր լինի, էդ էլ տեղից հանում են։ Ո՞վ է բերելու մեր վարկերը փակի», – ասացին առևտրականները։